Ռոնալդուն սոցկայքերում ամենահայտնի մարզիկն է
Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտել է սոցկայքերի պատմության մեջ՝ դառնալով առաջին մարզիկը, ով 200 մլն հետեւորդ ունի Facebook-ում, Twitter-ում ու Instagram-ում:
Facebook-ում Ռոնալդուն 109.7 մլն հետեւորդ ունի, Instagram-ում՝ 49.6, իսկ Twitter-ում՝ 40.7: Ամեն օր «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի հետեւորդների թիվն ավելանում է 135 հազարով:
Համեմատության համար նշենք, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ունի 120.8 մլն հետեւորդ, սակայն նա գրանցված չէ Թվիթերում: