Անհետացած ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նեպալի լեռներում
Նեպալի լեռներում անհետացած Tara Air ավիաընկերությանը պատկանող ոչ մեծ ինքնաթիռը կործանվել է: Նրա հատվածները հայտնաբերվել են: Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից 18 րոպե հետո: Այն չվերթ էր իրականացնում Պոկհարից Ջոմսոմ զբոսաշրջային ուղղությամբ: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի փրկվել: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Ինքնաթիռում գտնվել է 23 մարդ, ուղևորներից մեկը Չինաստանի քաղաքացի է, մյուսը` Քուվեյթի հպատակ: Ինքնաթիռում երկու երեխա է եղել և անձնակազմի 3 անդամ: