Ադրբեջանը անհանգստացած է Հայաստանին հարձակողական զինատեսակների վաճառքի համար
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Ռուսական կողմին բողոքի նոտա է հղել: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես բողոքի նոտա է հղել ռուսական կողմին:
Ըստ Հաջիևայի՝ Ադրբեջանն իր անհամաձայնությունն է հայտնում ռուսական կողմին՝ հայկական կողմին զինելու համար: 2016 թվականի փետրվարի 10-ին հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 200 մլն ԱՄՆ դոլարի վարկով զենք և ռազմական տեխնիկա տրամադրելը Հայաստանին համարվում է Ադրբեջանի իրավունքների խախտում: Ադրբեջանը հատկապես անհանգստացած է հարձակողական զինատեսակների վաճառքի համար: