Ստեփան Մարգարյանը չբացառեց, որ կմիանա Օսկանյանի կուսակցությանը. (տեսանյութ)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը անդրադարձավ շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել. «Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանը այնքան գիտակ է Հայաստան ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին, և ընդհանրապես իրավիճակին` ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»,-շեշտեց նա:
Ստեփան Մարգարյանը հավելեց, որ միայն կողջունի, եթե Օսկանյանը որոշի կուսակցություն ստեղծել:
Նա նաև չբացառեց, որ կհամալրի այդ կուսակցության շարքերը: Միայն թե ընդգծեց, որ հստակ կասի այն ժամանակ, երբ Օսկանյանը գոնե կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին:
Մանրամասները` տեսանյութում