Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական ուղիները էական փոփոխություններ են կրում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման պարագայում արևմտյան պետությունները շարունակաբար տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Փաստացի, Ռուսաստանը լուրջ տնտեսական ճնշման տակ է գտնվում։ Ու այս իրավիճակում բնական է, որ Արևմուտքը շահագրգռված չի լինի այն առևտրային ուղիների ու տրանսպորտային միջանցքների գործարկմամբ, որոնք անցնում են Ռուսաստանի տարածքով կամ հարում են դրան։ Միևնույն ժամանակ, համաշխարհային առևտրի իրականացման լոգիստիկայում խնդիրներ կան՝ կապված Սուեզի միջանցքով անցնող ծովային ուղու հետ, քանի որ Եմենի հութիները հարվածում են Կարմիր ծովով երթևեկող նավերին։

Ճիշտ է, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիա է ձևավորվել բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու նպատակով, և ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, սակայն Իրանի ազդեցությունը կրող հութիներին այդպես էլ հնարավոր չի լինում զսպել։ Արդյունքում խաթարվում է Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով Չինաստանը Եվրոպային կապող կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Միաժամանակ մեծանում է այլընտրանքային տրանսպորտային ուղիների գործարկման կարևորությունը։ Բնական է, որ տարբեր երկրներ ցանկանում են, որ իրենց տարածքով կամ իրենց ազդեցության տակ գտնվող գոտիով անցնի այն տրանսպորտային ուղին, որը կապահովի կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև։ Այս պարագայում Թուրքիայի կողմից առաջ է քաշվում «Միջին միջանցքի» նախագիծը, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել թուրքական ազդեցության տարածման և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Խնդիրն այն է, որ այս տրանսպորտային նախագիծն անցնելու է թյուրքալեզու պետություններով. Միջին Ասիայով պետք է հասնի Հարավայի Կովկաս, ապա՝ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա։ Ու պատահական չէ նաև, որ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար «Միջին միջանցքի» նախագծի իրականացման հետ են կապում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման ու անգամ համոզում են Եվրոպային, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը շահավետ կլինի նաև եվրոպական երկրների համար։ Ընդ որում, նախատեսվում է «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրել եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ: Իսկ եվրոպական տարբեր պաշտոնյաներ անգամ ողջունում են այս նախագծի իրականացումը, այդ թվում՝ նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագրի» ընդունումից հետո, որում կարևորություն է տրվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։

«Միջին միջանցքի» ծրագրի իրագործման հարցում Արևմուտքը շահագրգռված է նաև Ռուսաստանը շրջանցող էներգակիրների մատակարարման ուղիներ ստեղծելու մասով։ Ստացվում է այնպես, որ Եվրոպան Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս թողնելու համար նախընտրում է առաջ մղել Թուրքիային։ Եվ փաստացի այս հարցում Թուրքիայի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Այսպիսի իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը դեմ է նաև պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքով տրանսպորտային միջանցքների գործարկմանը։ Իսկ ի՞նչ խնդիր ունի հիմա Եվրոպան Ադրբեջանից էներգակիրների տեղափոխման համար, քանի որ նավթամուղներն ու գազամուղներն ապահով անցնում են Վրաստանով ու նույնիսկ ավելացվել են գազի մատակարարման ծավալները։ Խնդիրն այն է, որ շատ շուտով Վրաստանով էներգակիրների տեղափոխումը կարող է դառնալ ոչ ապահով։

«Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունները, ցույցերն ու բողոքի ակցիաների շարունակական դրսևորումները ցույց են տալիս, որ Արևմուտքը փորձում է Վրաստանի ձեռքով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և Թբիլիսիին ներքաշել այն փորձանքի մեջ, ինչի միջով ժամանակին անցավ Սահակաշվիլին։ Իսկ եթե իրավիճակը շատ լարվի, ապա պարզ է, որ կթիրախավորվեն նաև Վրաստանով անցնող էներգետիկ նախագծերը։ Առայժմ Վրաստանի իշխանությունները հաստատակամ են՝ թույլ չտալու, որ իրենց երկիրը ներքաշեն հերթական արկածախնդրության մեջ: Նրանք առաջին հերթին հանդես են գալիս սեփական երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից:

Թե որքան կկարողանան նրանք դիմադրել արտաքին հզոր ճնշումներին, ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում, չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ Հայաստանի համար թե՛ Արևմուտքի՝ տարածաշրջանում առավել ամրանալու տեսանկյունից՝ թեկուզ Հայաստանի ու Վրաստանի տուժելու հաշվին, թե՛ վերը նշված հետաքրքրությունների ֆոնին... Իսկ թե ինչու է Արևմուտքն այսպես շտապում Հայաստանում ու Վրաստանում, այլ խոսակցության թեմա է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: