Թուրքիան Սիրիայի սահմանին պատ է կառուցում
Թուրքիան Սիրիայից եկող փախստականների և ահաբեկիչների արգելքի համար նոր ծրագիր է իրականացնում: Տեղեկացնում է haberler.com կայքը:
Թուրքիան Սիրիայի սահմանի երկարությամբ, որոշ հատվածներում պատ է կառուցում: Հաթայի շրջանի սահմանամերձ գոտում արդեն կառուցվել է 35 կմ երկարությամբ երկաթբետոնե պատ: Պատի բարձրությունը կազմում է 3 մետր: Նշվում է, որ որոշակի վտանգ ներկայացնող հատվածներում, մինչև ընթացիք տարվա վերջ, պետքէ ևս 40 կմ երկարությամբ պատ կառուցվի:
Հիշեցնենք, որ որոշ հատվածներում Թուրքիան կառուցել էր փշալարերով պատնեշներ, սակայն դրանք արդյունավետ չեն: Փախստականները դժվարությամբ, սակայն կարողանում են անցնել այդ փշալարային գոտին: