Բարսելոնը պաշտոնական խաղերում 10.000-րդ գոլն է խփել
Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
Կատալոնական ակումբի երկրորդ գոլը դարձել է 10 000-րդը պաշտոնական խաղերում,- տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
«Բարսելոնան» այդպիսի արդյունք է գրանցել 4375 խաղում: Այսպիսով, մեկ հանդիպումում նրա միջին արդյունավետությունը կազմում է 2.28 գոլ: