Նախագահը նոր ռեֆերենտ ունի
Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի կարգադրությամբ` Արմեն Հարությունյանը նշանակվել է Նախագահի ռեֆերենտ:
Արմեն Ռազմիկի Հարությունյանն 2009-ից առ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ է, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կից խորհրդակցական հանձնաժողովի անդամ
2011-ից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության մրցութային և ատեստացիոն հանձնաժողովների անդամ Արմեն Հարությունյանը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 6-ին:
Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է: