Դե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այն հայտարարությանը, ըստ որի «44-օրյա պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են արել որոշակի մայրաքաղաքներում:
Էլիբեգովան մասնավորապես գրել է.
«Դե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները՝
1. Հարձակման մասին նախապես իմանալով զորքը չծավալելն էր
2. Պատերազմից առաջ առաջնագծում բոլոր հրամանատարներին անփորձ ու ներդաշնակեցում չանցածներով փոխելն էր
3. 2018-ից ռազմական տեխնիկայի ոչ նպատակային գնումներն էին
4. արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանի դերակատարների հետ սխալ դիվանագիտական քայլերն էին
5. պատերազմի ժամանակ ռազմական գաղտնիքներ պաշտոնյաների կողմից հրապարակելն էր
6. Թիկունքի ապահովումը, լոգիստիկան ու մատակարարումը նորմալ չկազմակերպելն էր
7. Զորքի լրահամալրումը չկազմակերպելն էր
8. Տեղեկատվական ու քարոզչական բարդակ պաշտոնյաների կողմից ստեղծելն էր
9. հույժ գաղտնի բունկեռը պռոխոդնոյ դվոռ սարքելն էր
10. բանակը մայկա-տռուսիկ-կլուբնիկ մակարդակի փիառի համար օգտագործելն էր
Շարունակե՞մ, թե՞հասկացար»:
![]()