ՆԱՏՕ-Ադրբեջան ռազմական դասընթացներ են անցկացվում
Ադրբեջանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դասընթացներ են անցկացվում: Տեղեկացնում է azadliq.az կայքը:
Ադրբեջանի ռազմական ակադեմիայում փետրվարի 23-ին սկսվել է ՆԱՏՕ-Ադրբեջան 2016 թվականի Անհատական համագործակցության շրջանակներում ռազմական դասընթացներ անցկացվել:
Նիդեռլանդների Բրուսսում քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Հրամանատարության կողմից Ադրբեջանում անցկացվող դասընթացներին մասնակցելու են տարբեր ստորաբաժանումների սպաներ: Երեք օր տևող դասընթացին ՆԱՏՕ-ի հրամանատարների կողմից ուսուցանվելու են ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքը, ռազմական համագործակցության, գործողությունների ծրագիր, գործողությունների գնահատում, տեղեկությունների հավաքում և ուսուցում թեմաներով դասընթացներ ու փորձնական պարապմունքներ: