Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում` սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ` խնդրելով, որպեսզի պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ասաց նա: