Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել

Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում

Այն, ինչ Բագրատ Սրբազանը կարողացավ անել Տավուշում՝ միայն դրվատանքի է արժանի:

Բայց պատվելի Սրբազանը կամա թե ակամա բացահայտեց կարևոր մի քանի հանգամանքներ՝ վերջնականապես բավահայտեց իշխանության կոլոբորացիոնիստական բնույթը և տիտղոսային ընդդիմության, գուցե՝ ողջ ընդդիմության, քաղաքական անկյալությունը:

Իշխանության մասին գրեթե ամեն ինչ ասված է. ավելացնելու բան չկա:

Արդ, ինչո՞ւ ընդդիմությունը դարձյալ առաջնորդվեց «հրաշքի» տեսլականով՝ այս անգամ հույսը դնելով մեկ մարդու՝ Սրբազանի քաղաքական առաքելության վրա ու սա այն դեպքում, երբ Եկեղեցին ինստիտուցիոնալ մասնակցություն չուներ Տավուշի դիմադրության կազմակերպմանը:
Սրբազանն անձնվիրությամբ արեց այն, ինչ պետք է աներ:

Քաղաքական օրակարգ ձևավորողը, Տավուշում ծավալվող զարգացումների քաղաքական կապիտալիցազիան ապահովողը պետք է լիներ ընդդիմությունը, առաջին հերթին՝ նրա խորհրդարանական հատվածը: Ընդ որում, ոչ թե Տավուշում, հայ-վրացական միջպետական ճանապարհի վրա, այլ Երևանում՝ խորհրդարանում, հրապարակներում, քննարկումների բազմաշերտ հարթակում:

Չնչին բացառություններով՝ նման բան չտեսանք:

Տավուշի գործընթացը Երևան գալ չի կարող, եթե Երևանում քաղաքական օրակարգ ձևավորող չկա: Առանց Երևանի՝ Տավուշի գործընթացն անկում չունենալ չի կարող, որովհետև այս պատմությունը Կիրանցի կամ Ոսկեպարի մասին չէ: Խնդիրը լոկալացնելը հենց իշխանության մարտավարությունն էր:

Պատվարժան Սրբազանը կամ նույնիսկ ամբողջ Եկեղեցին չեն կարող քաղաքական գործընթաց գեներացնել, եթե որպես դաշնակից չունենան դեմոկրատական, առաջադիմական ուժերին, որոնց փաստարկը որ թե պատմական արգումենտացիան է, այլ քաղաքական ռեալիզմի վրա խարսխված լուծումները:

Բոլոր նրանք, ովքեր այս օրերին թիրախավորում են Բագրատ Սրբազանին ու Եկեղեցուն, ոչնչություններ են՝ քաղաքական, բարոյական տաբուներից զուրկ մարդիկ: Վաղ թե ուշ, նրանք արժանանալու են մեր հասարակության ու պատմության դատին՝ ամոթի ու նվաստացման խարանը կիսելով  Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական սեկտայի հայտնի և անհայտ գործիչների հետ:

Մենք բոլորս, սակայն, մեղավոր ենք Սրբազանի թիրախավորման համար, որովհետև «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝ չկատարեցինք մեր բաժին աշխատանքը Երևանում, թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ:

Ես, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Ռեալիստների» դաշինք ունենք լուծումներ: Դրանք նման չեն «ուռահայրենասիրական» կարգախոսների կամ «Հույսի վաճառականների» «արևմտամետ» զեղումներին, դրանք գուցե դառնահամ եմ՝ անհրաժեշտաբար, որովհետև տկարացած ու մահամերձ պետականության կազդուրումը չի կարող տեղի ունենալ միայն հույսի լավատեսական խոստումներով»: