Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ավտոբուսի միջադեպից հայտնի Սամվել Վարդանյանի հետ կատարվածը սև խարան է իշխանությունների վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի և քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Ուղեկցող ոստիկանները Զեյթունում դուրս են գալիս, իբրեւ թե զուգարան փողոցում, որը բավական զզվելի է, երեք դիմակավորված անձինք կամ առարկաներ, այդ տղայի նկատմամբ ֆիզիկական բռնություն եւ ստորացում են իրականացնում: Գտե՞լ եք այդ մարդկանց, իհարկե չեք գտել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: