Կարեն Ջալավյանը` Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից (տեսանյութ)
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի եւ պահանջեցի հավելյալ ուժեր եւ միջոցներ հատկացնեն զորամասն արտաքին աշխարհին կապող Թաթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ):
Նա րոշ մանրամասներ պատմեց պատերազմից. «Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեցին Վահե-1 եւ Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարեւան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց Մատաղիս բնակավայրը եւս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ զորամասի աջ թեւում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք: Ես Վահե-1 անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արմանը պետրոսյան, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց եւ հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն: