Mars ընկերությունը 55 երկրներից ետ է կանչում իր արտադրանքը
Ամերիկյան Mars ընկերությունը, որը շոկոլադ է արտադրում, որոշել է 55 երկրներից հետ կանչել իր արտադրանքը դրանցում պլաստիկ գտնելուց հետո, տեղեկացնում է BBC-ը:
Ընկերությունում նշել են, որ կարմիր պլաստիկի կտորը հայտնաբերվել է Snickers-ի բատոնում: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին Գերմանիայում:
Սպառողը դիմել է Mars-ին, որից հետո ընկերության մասնագետները պարզել են, որ խոտանված բատոնն արտադրվել է Հոլանդիայի Ֆեխել քաղաքի գործարանում: