Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թ. «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից ելնելով մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը: Ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին օժանդակություն՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելու գործընթացում:

Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջը իրագործելու համար:

2023 թ. բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված, շարունակում է ուսուցչական գործունեությունը և ստանում վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման իրենց արդյունքների։ Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալը կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելն ու ատեստավորման համար օրենսդրությամբ սահմանված շեմը հաղթահարելը։ Այսպիսով՝ ծրագրի շահառուն կարող է դիմել և մասնակցել աջակցության երկու ծրագրերին՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարի փոխհատուցում ստանալու և կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, աջակցության ծրագիրը երկարամյա փորձ ունեցող, ոլորտին նվիրված, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանող մասնագետներին տրվող ևս մեկ հնարավորություն է, որով հնարավոր կլինի համալրել առկա թափուր տեղերը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել՝ ուսուցիչների բարձրագույն կրթություն ունենալու մասին պահանջը հաստատվել է 2011-ին, և որ քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է. «Ընդհանրապես՝ Հայաստանում նման փորձ կա, երբ կառավարության քաղաքականությունների հետևողականության վերաբերյալ այդպիսի ամուր ընկալում չկա: Պետք է խոստովանել, որ այպիսի պատմություններ Հայաստանում շատ են եղել 2018 թվականից առաջ էլ են եղել, 2018 թվականից հետո էլ են եղել: Ընդհանուր առմամբ՝ կառավարության և քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր բան է, նաև այդ քաղաքականությունների իրականացման արդյունավետության տեսակետից: Մենք մեր քաղաքականությունների, որոշումների վրա, պետք է ոչինչ, մի քիչ երկար մտածենք, բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն: Եվ սա զարգացման շատ կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման»:

Փաշինյանը հետաքրքրվել է աջակցություն են ծրագրի մանրամասներից, ինչի ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան տեղեկացրել է. «1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Բավականին մեծ նաև հանրային ճնշում կար ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու, բայց մենք չգնացինք այդ քայլին, այլ փորձեցինք հավելյալ գործիքակազմ ներդնել, որ այդ մանկավարժներին աջակցության հնարավորություններ ստեղծվեն: Եվ ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, որ եթե այդ աջակցության մեխանիզմները գործեին, երբ այդ պահանջը դրվել էր, մենք բոլորովին այլ պատկեր հիմա կունենայինք: Ինչ վերաբերում է, թե ինչպես են օգտվելու մանկավարժներն օժանդակության ծրագրից, ապա նշեմ, որ ծրագրի հաստատումից հետո, դիմում ներկայացնելու համար եռամսյա ժամկետ է լինելու կամ վերապատրաստման ծրագրում ներգրավվելու կամ բուհում իրենց կրթությունը ստանալու: Դիմելու են բուհ, բուհից մենք ստանալու ենք տվյալները, նրանց ընդունվելու պարագայում առաջին կիսամյակի վարձը փոխանցելու ենք: Երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է ՄՈԳ-ի նվազագույն շեմ: Այսինքն, բնականաբար, ուշադրություն ենք դարձնելու առաջադիմությանը, որովհետև նաև մեր հարգելի քաղաքացիները պատրաստվում են հետո ուսուցիչ աշխատել, և մենք չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու, բնականաբար, շարունակել ուղղակի օժանդակություն ցուցաբերել: Եռամսյա ժամկետում դիմումները կընդունվեն բուհերում, բուհերը կփոխանցեն նախարարություն, և մենք արդեն այդ տվյալների հիման վրա կիրականացնենք ուսման վարձի փոխհատուցում»:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ որոշման ընդունից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կմեկնարկի դիմումների ընդունման գործընթացը. «Մենք մի քանի անգամ հանդիպել ենք այս խմբի մանկավարժների հետ: Կարելի է ասել, առաջարկները համատեղ ենք ձևավորել, որովհետև սրանք օժանդակության միջոցներ ենք, որոնք առանց իրենց մասնակցության չեն գործի, այսինքն՝ մարդիկ պետք է ուզենան կրթություն ստանալ, պիտի ուզենան վերապատրաստման մասնակցել: Այդ իմաստով նախնական քարտեզագրում էլ ունենք ըստ բուհերի և ըստ մասնագիտությունների: Անմիջապես որոշման ընդունումից հետո, արդեն կոնկրետ կաշխատենք»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ էլ ես շատ գոհ եմ, որ մենք անկախ ամեն ինչից մեր քաղաքականություններն ի վերջո չհակադրենք մարդկանց, այսինքն՝ այս քաղաքականություններն ի վերջո նաև ուսուցիչների համար են: Ի վերջո, կամավոր ատեստավորում անցնելը նաև աշխատավարձի էական բարձրացման մասին է: Այս քաղաքականությունը նրա համար չէ, որ մենք մարդկանց դուրս թողենք համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ մենք ավելի ինստիտուցիոնալ ներգրավում ապահովենք»:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է կրթության կարևորությունը աղքատությունը հաղթահարելու համատեքստում. «Երբ մենք այսօր աչք ենք փակում երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա, մենք 90 տոկոսով նրան դատապարտում ենք աղքատության: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը, որ մենք պետք է անենք»: