Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «2024 թ.-ի՝ տեքստիլ ոլորտում կայունության զարգացման գործընթացներին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է տեքստիլ արդյունաբերության ոլորտում տնտեսվարողների կողմից միջազգային հավաստագրման մեխանիզմներից օգտվելու և հավաստագրեր ստանալու գործընթացում առաջացող ծախսերի մեղմման, միջազգային սերտիֆիկատների ձեռք բերման գործընթացին հասանելիությունը ապահովելու անհրաժեշտությամբ:

Տեքստիլ արդյունաբերության ոլորտի ուսումնասիրության ընթացքում (2021-2022 թթ.) մոտ 35 խոշոր արտադրողների հետ անցկացված հարցումների արդյունքներով հայտնաբերված հիմնական խնդիրներից մեկն էր արտադրանքի միջազգային որակի չափանիշներին լիարժեք համապատասխանության բացակայությունը։ Չափանիշները բացի որակային բնույթից կարող են կրել նաև սոցիալական, բնապահպանական, նաև գենդերային բնույթ։ Միջազգային հավաստագրման համակարգերին հասանելիության ապահովման նպատակով խորհրդատվական ծառայություններից օգտվելը և ոլորտի զարգացման նպատակով հավաստագրերի ձեռք բերման ծախսերը հավել յալ բեռ են թվում Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսավարողների համար։

Նախագծով առաջարկվում է էկոնոմիկայի նախարարի 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսվարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսվարողը կարող է օգտվել երկու ուղղություններից): Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորհրդատվական ծառայությունների աջակցության դեպքում կփոխհատուցվի ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50 տոկոսը, բայց ոչ ավել քան 1 500000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝ խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության կողմից, խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թ.-ի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան 100 մլն դրամ, խորհրդատվական ծառայությունը մատուցվել է այս հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թ.-ի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում փոխհատուցում կտրամադրվի այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել այս հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թ.-ի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այս կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են՝ ISO, CEN, ECO հավաստագրեր։ Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մրցունակ շուկաներ (ԵՄ երկրներ) արտահանման ծավալների աճ՝ մոտ 13 տոկոս, միջազգային հավաստագրման ISO, CEN, ECO տեսակի մեխանիզմներից օգտված և բարձր չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունների աճ՝ մոտ 20 ընկերություն, CEN հավաստագրում անցած ապրանքատեսակների աճ՝ մոտ 6 ապրանքատեսակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: