Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներին
Մամուլ

Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր եւ դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են երեխաների հանդեպ խտրականության, հասարակական չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի դրսևորումները։

Ըստ զեկույցի՝ էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը, և բարձր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Փետրվարի 13-ին Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն անհանգստություն հայտնեց՝ եզդիների կողմից հանրակրթությունը կիսատ թողնելու բարձր ցուցանիշների վերաբերյալ, ընդ որում՝ աղջիկների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր էր, քան տղաների մոտ։ Կոմիտեն փաստում էր, որ իշխանությունների կողմից այս խնդրի լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել։ Թեպետ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվում է ասորերեն, քրդերեն և եզդիերեն, սակայն եզդիական համայնքը նշում էր, որ եզդիերենի դասավանդման ծավալները բավարար չէին՝ հաշվի առնելով համայնքի մեծությունը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ եզդիերեն դասավանդվում էր Արագածոտնի և Արմավիր մարզերի 27 դպրոցներում, ընդ որում՝ այդ դպրոցներից 15-ում (առավելապես Արագածոտնի մարզում) առարկան ներառված էր հիմնական ուսումնական ծրագրում։

Եզդի երեխաներից շատերը, ըստ հաղորդումների, դպրոց գնալու պահին հայերեն չգիտեն կամ վատ են խոսում։ Որոշ դեպքերում աղջիկներն ուսումը կիսատ են թողնում վաղ ամուսնությունների պատճառով, իսկ տղաները՝ ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակելու համար։

Ըստ փորձագետների՝ դպրոցներում ձևավորվել են գենդերային կարծրատիպեր ու դերեր։ Սրանք ներառել են տեսակետներ ու գործելակերպեր, որոնք նվազեցրել են աղջիկների դերը, որը արտացոլվել է տնտեսական գործունեության մեջ, ազդել է ղեկավար դիրքերում աղջիկների մասնակցության ցածր ցուցանիշի վրա, պատճառ է եղել կանանց գործազրկության բարձրացման, թերզբաղվածության, և նրանց է վերապահվել չվճարվող տնային աշխատանքի ու խնամքի գործառույթը։ Դասագրքերից եկող գենդերային կարծրատիպերն ու դասավանդման ընթացքում դրսևորվող գենդերային կողմնակալությունը հետ են պահել աղջիկներին միջին և ավագ դպրոցում բնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա առարկաներում խորանալուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: