«Եղեք զգոն». Կուրսկի նահանգապետը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի վտանգի մասին
Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերից հարձակման վտանգի մասին։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Կուրսկի շրջան: Անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ: Եղեք զգոն: ՀՕՊ ուժերն ու միջոցները պատրաստ են հետ մղել հնարավոր հարձակումը»,- գրել է նա։
Ավելի վաղ շրջանի ղեկավարը հայտնել էր, որ մայիսի 1-ի գիշերը Մեդվենսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք։