Նեպալի իշխանությունները հայտարարել են ուղևորատար ինքնաթիռի կորստի մասին
Նեպալի լեռներում կորել է թեթևշարժիչային ուղևորատար ինքնաթիռ, որի սրահում գտնվել է 21 մարդ` 18 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Ինքնաթիռը պատկանում է Tara Air ավիաընկերությանը: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է կորստի փաստը և հայտնել, որ ինքնաթիռը իրականացնում էր Պոկհար Ջոմսոմ չվերթը, որը հայտնի զբոսաշրջային ուղղություն է: Ինքնանթիռի հետ կապն ընդհատվել է, երբ այն գտնվում էր լեռնային շրջանում: