Դե լավ էլի, արդեն հոգնել եմ. Արագածոտնի մարզպետ
Շրջանառվող լուրերի համաձայն` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն արդեն իր պաշտոնը փոխանցելու է Դաշնակցությանը:
Ըստ մամուլի` Արագածոտնի մարզպետին առայժմ այլ պաշտոն չի առաջարկվել: Համենայնդեպս, այն, ինչ առաջարկվել է Սարգիս Սահակյանին` նրա «սրտով չէ»: Թերևս սա է պատճառը, որ մարզպետն այսօր լարված է, իսկ խոսքի մեջ «ջղաձիգ» նոտաներ են երևում:
Newspress.am-ի ճշտող հարցին, թե ինչով է զբաղվելու Սարգիս Սահակյանը մարզպետի պաշտոնը «հանձնելուց» հետո` վերջինս բարկացած ու վրդովված պատասխանեց. «Դե լավ էլի, լավ էլի. էլ մի զանգենք: Ինչքան կարելի ա: Արդեն հոգնել եմ»: