ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններում
Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվի:
Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Մեր միջոցները՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգության համար, չեն թուլացել 2022 թվականի փետրվարի՝ ներխուժումից հետո։ Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել ինչպես ուկրաինացի գործընկերներին աջակցելու, այնպես էլ պատժամիջոցների, արտահանման վերահսկման և Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու այլ միջոցների ուղղությամբ։ Քաղաքական փոփոխություններ չկան»,- ընդգծել է Պատելը։