Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգին
Իսրայելի ռազմաօդային ուժերը ծրագրում են հրաժարվել սեփական հնացած Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից և անցնել ավելի ժամանակակից սպառազինությունների օգտագործմանը։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Հոդվածում նշվում է, որ իսրայելական բանակում վերազինման մասին սկսել են խոսել դեռ փետրվարին։ Այժմ հայտնի է դարձել, որ երկու ամսվա ընթացքում ընդմիշտ կանջատվեն Patriot հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր։
Շահագործումից հանված մարտկոցները կփոխարինվեն հակաօդային պաշտպանության ավելի առաջադեմ համակարգերով, մասնավորապես՝ «Դավթի պարսատիկ» համակարգով և հայտնի «Երկաթե գմբեթով»։
Հեղինակը հիշեցնում է, որ Patriot մարտկոցները հաջողությամբ աշխատել են որոշ Scud հրթիռների դեմ, որոնք արձակվել են Իրաքից Իսրայելի ուղղությամբ 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: