Թուրքիան գործողություն կիրականացնի Իրաքում
Թուրքական բանակը Հյուսիսային Իրաքում անդրսահմանային գործողություն կանցկացնի Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ առանց Բաղդադի կառավարության և Իրաքյան Քրդստանի վարչակազմի աջակցության։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, և գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։
Հրատարակության համաձայն՝ օպերացիայի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, ուժեղացվում են թուրք զինվորականների ժամանակավոր հենակետերը, ստեղծվում են նորերը։
Որոշ օպերատիվ պլաններ վերանայվել են, մասնավորապես, մշակվում են Բաղդադի և Էրբիլի հետ գործողությունների համակարգման հարցեր։