Պիկեն չի մասնակցի «Արսենալի» դեմ խաղին
Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն դեղին քարտ է ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում:
86-րդ րոպեին նա խախտել էր կանոններն անգլիացի Դենի Ուելբեքի նկատմամբ եւ թուրքական մրցավար Ջունեյթ Չաքըրը դա որակել է, որպես զգուշացման արժանի խախտում: Այդ զգուշացման պատճառով ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել մարտի 16-ին կայանալիք խաղը, հաղորդում է Sport.es-ը: