Իրանը խոսել է նավթի վաճառքից ստացվելիք բազմամիլիարդանոց ծրագրերի մասին
Իրանի իշխանությունները հույս ունեն մեկ տարվա ընթացքում 10-15 մլրդ դոլար ստանալ «իրանական նավթային պայմանագրերի նոր մոդելի» (IPC) շրջանակներում:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հղում անելով իրանական «Շանա» գործակալությանը, այս մասին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ռուքն ադ-Դին Ջավադին: Վերջինս, սակայն, չի նշել, թե որ երկրների հետ կնքած պայմանագրերի մասին է խոսքը:
«Մինչև 2017-ի մարտը հույս ունենք 10-15 մլրդ դոլար ծավալով պայմանագրեր կնքել «նավթային պայմանագրերի նոր մոդելի» շրջանակներում», – ասել է իրանցի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Թեհրանը հայտարարել է միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա արտահանած նավթի առաջին խմբաքանակի մասին: