Ռուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար Ղազարյան

Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը

Հունաստանում Հայաստանի դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծել Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին և պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Նա նշել է, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրել է հետագայում նաև հույների ցեղասպանությանը և այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարը արդարության համար։ Յաննիս Խրիսուլակիսն ընդգծել է, որ այդ պայքարում հույն ժողովուրդը եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աթենքի ակադեմիայում  միջոցառման կազմակերպման համար, որը հատկապես արժևորվում է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և Հայաստանից հրավիրված Արա Քեթիբյանի՝ որպես հիմնական բանախոսների մասնակցությամբ:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ցեղասպանության իրագործման ընթացքին ներհատուկ մի շարք գործոնների, ինչպիսիք են մի կողմից դրա ժխտողականությունը, մյուս կողմից՝ արդարացումը և, ի վերջո, ցեղասպանների հերոսացումը, ինչն անպատժելիության հետևանք է։

Դեսպանը ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և մարդու իրավուքների հարգումը երկրի ներսում։ Նա շեշետել է, որ միջազգային հարթակում այս տարի կարևոր նշանակություն ուներ Հայաստանի կողմից հերթական անգամ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման բանաձևի մշակումն ու ընդունումը, ըստ որի բանաձևը շեշտադրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացրած հանցանքների վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները, ռիսկի գործոնները ժամանակին արձանագրելը և դրանց պատշաճ արձագանք ապահովելը։

Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է ցեղասպան միջավայրի ձևավորմանը, որի ահազանգումներին ի պատասխան միջազգային հանրությունը հրատապ և շոշափելի քայլերի միջոցով պետք է կանխարգելի ցեղասպանությունը։

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ «Ցեղասպան միջավայր Օսմանյան կայսրությունում ձևավորվել էր 1915 թ․-ից դեռ առաջ, որն առկա էր 1890-ական թթ-երին կամ դրանից առաջ։ Նման միջավայր առկա էր Լեռնային Ղարաբաղում նախկան հակամարտության բռնկումը 1990 թթ.-երին կամ, օրինակ 2023 թ․՝ մինչ արցախահայերի վերջնական էթնիկ զտումը, երբ ինն ամիս շարունակ շրջափակում էր, սով էր և ի վերջո ռմբակոծում»։

Դեսպանը կարևորել է 2024 թ․ դեկտեմբերին Երևանում նախատեսված հինգերորդ Գլոբալ ֆորումի անցկացումը՝ Հայաստանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման մեխանիզմների միջազգային պայքարի համատեքստում։

Գիտաժողովի հիմնական բանախոսներն էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆ․ Պրոկոպիոս Պավլոպուլոսը և ցեղասպանագետ Արա Քեթիբյանը, որը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունն ըստ ԱՄՆ մամուլի հրապարակումների» զեկույցով։

Հունաստանի նախկին նախագահ Պավլոպուլոսն ընդգծել է Աթենքի ակադեմիայի դերը ինչպես Հունաստանում, այնպես էլ` ողջ Եվրոպայում և աշխարհում որպես Ցեղասպանության ճանաչման առաջամարտիկի և արդարության պաշտպանի:

Նա անդրադարձել է ԼՂ դեպքերին՝ զուգահեռներ տանելով երկու տարբեր ժամանակահատվածներում իրականացված հանցագործությունների միջև:

Ընդգծելով 1996թ. Հունաստանի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր սահմանելու փաստը, նա շեշտել է նաև 2014 թ. դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կարևորությունը։ Ըստ նախկին նախագահի` դա այն քիչ օրենքներից էր, որի նախաձեռնող էր հանդիսանում ոչ թե կառավարությունը, այլ հենց խորհրդարանը, որն արտահայտել է հենց ողջ հույն ժողովրդի կամքը:

Մանրամասն ներկայացնելով և զուգահեռներ տանելով հայ և հույն ժողովուրդների հանդեպ 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործության փաստերը, նա ներկայացրել է զոհերի թվերը և դրա հետևանքները՝ որպես անպատժելիության արդյունք, որոնք դրսևորվեցին հետագայում Հոլոքոստի պարագայում, Կիպրոսում և այլ տարածաշրջաններում:

Նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է․

«Անդրադառնալով «այլևս երբեք»-ին, որպես պատմական «ընթացքի ուղենիշ», այն մեզ տվել է ժամանակի և հետևանքների առումով հիմնական այն դասը, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ի թիվս այլոց՝ Պոնտոսի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների, պետք է միշտ կենդանի մնա՝ առանց զիջումների ու առանց նպատակահարմարության մասին հաշվարկների, ինչպիսին էլ որ լինեն դրանց ծագումն ու «ընթացքը» տվյալ պահին։ Հետևաբար, միջազգային մասշտաբով պայքարը Հայոց ցեղասպանության, բայց նաև մյուս բոլոր ցեղասպանությունների լիարժեք և ազնիվ ճանաչման համար շարունակվում է և կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը։ Բայց «այլևս երբեք»-ի դասը չի ստանում իր ամբողջական իմաստը առանց իր հիմնական «պատվիրանի» «հաստատման», որը հիմնված է «Զրո հանդուրժողականություն» հրամայականի վրա: Եվ ակնհայտ է, որ այս պատվիրանն այսօր էլ ակնհայտ հասցեատեր ունի, որը Թուրքիան է, հատկապես, երբ որպես իր կատարած ցեղասպանությունների հեղինակ, առաջին հերթին պարտավոր է առնվազն ակնհայտ ներողություն խնդրի, որը երբեք չի արտահայտել մինչ օրս: Եվ ոչ միայն դա, նա արհամարհաբար ու հանդգնորեն գնում է այնքան հեռու, որ «պարծենում» է իր բարբարոս անցյալով։ Եվ միջազգային հանրությունը և Եվրամիությունը պետք է մտածեն, որ Թուրքիայի այս հանդգնությունը «սնվում է» նրանց կողմից անհանդուրժողականության վերաբերմունք ցույց տալու անկարողությունից»։

Ամփոփելով խոսքը, նա ջերմությամբ հիշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելությունը՝ կոչ անելով առիթի դեպքում անպայման այցելել մեծ խորհրդանաշականություն պարոնակող այդ վայրը:

Արա Քեթիբյանն իր խոսքում նախ հիմնավորված կերպով ներկայացրել է իր խմբագրությամբ լույս տեսած ժողովածուների թեմաների և ընտրության դրդապատճառները, որն իր գործընկերների հետ իրականացրել է չորս տասնամյակների ընթացքում: Նա հիմնավոր կերպով ներկայացրել է Ամերիկյան մամուլում 19-դարի վերջից մինչև 20 րդ դարի 20-ական թվականները Հայոց ցեղասպանության և կոտորածների մասին տեղ գտած հոդվածները, որոնք լավագույն կերպով ներկայացնում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները:

Ընդգծվել է, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մամուլն արդեն իսկ բավական լայն տարածում ուներ մի կողմից։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը չեզոք երկիր էր և չէր ներքաշվում եվրոպական մայրցամաքում ծավալվող աշխարհաքաղաքական բախումներում, միաժամանակ մամուլում բազմակողմանիորեն և մանրամասն անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին։ Եւ այդ իմաստով Հայոց ցեղասպանության լուսաբանումը ամերիկյան ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնց հեղինակները ոչ միայն լրագրողներն էին, այլ նաև դիվանագետները, միսիոներները, հյուպատոսարանների աշխատակիցները, միանգամայն կարևորագույն աղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ։

Քեթիբյանը ներկայացրել է նաև, որ տեղեկատվության հասանելիության ապահովումը Օսմանյան կայսրությունից դուրս չափազանց բարդ գործընթաց էր, քանի որ ժամանակի իշխանությունները ամեն գնով փորձում էին արգելափակել տեղեկատվության արտահոսքը երկրից, հատկապես արևելյան հատվածներից։ Եվ այնուամենայնիվ մի շարք լրատվամիջոցների, ինչպիսիք էին The New York Times-ը, The Christian Science Monitor-ը, The Washington Post-ը, The Boston Daily Globe-ը, The Chicago Tribune-ը, հաջողվել է կանոնավոր կերպով ստանալ տեղեկատվություն և լուսաբանել տեղի ունեցողը, ինչը չափազանց արժեքավոր փաստագրական վկայություն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հայազգի նկարիչներ Էօզեն Հակոբյանի, Գագիկ Ալթունյանի, Ասատուր Բախարյանի, Էդուարդ Սացաիլյանի, Մինաս Սեմերջյանի և Մարիամ Ցակիրյանի կտավների ցուցադրության բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը Աթենքի ակադեմիայի ցուցասրահում։