Պղնձի և մոլիբդենի գները նվազել են, սակայն հանքագործական արդյունաբերությունը աճ է գրանցել
2015թ. հունվարի համեմատությամբ 2016թ. պղնձի գները նվազել են 20.4%-ով, իսկ մոլիբդենինը` 41.7%-ով: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում:
Աճ գրանցած ենթաճյուղերի տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունում կազմում է 50.2%: Ենթաճյուղերի արտադրանքի արտահանման գծով գրանցվել են աճեր ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ դեպի այլ երկրներ, նաև ընդլայնվել է վերջիններիս աշխարհագրությունը:
Չնայած որ անկում է արձանագրվել «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունում» և «Սննդամթերքի արտադրությունում», սակայն այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 2.7 անգամ, իսկ սննդի արտադրանքինը դեպի ԱՊՀ աճել է 30.6% և այլ երկրներ` 48.1%: Ադամանդների արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 25.0%-ով: