Մոուրինյոն ցանկանում է տուն գնել Մանչեսթերում
«Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անշարժ գույք է փնտրում Մանչեսթերում»,- տեղեկացնում է «Correio da Manha»-ն:
Պորտուգալացի մասնագետը փնտրում է բնակարան, որը կհամապատասխաներ իր բոլոր պահանջներին ու մոտ կգտնվեր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտին:
Վերջին ամիսներին հաճախակի է հաղորդվում, որ պորտուգալացի մասնագետը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: