Ալիևին Թեհրանում դիմավորել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարը
Այսօր սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Իրան: Տեղեկացնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահի դիմավորումից հետո պատվո արարողություն է կազմակերպվել և հնչել է երկու երկրների պետական օրհներգերը: Իլհամ Ալիևին դիմավորել է Իրանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Այսօր նախատեսվում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը:
Աղբյուրի համաձայն՝ Իրանի և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում համաձայնություններ պատք է ձեռք բերվի: Սակայն կոնկրետ ոչ մի ուղղություն չի նշվում: