10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. Անանյան

Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան

Ցեղասպանության թեման, իմ ընկալմամբ, այն անմոռանալի, եղերական իրողությունն է, որի միջազգային ճանաչմամբ մենք և աշխարհը վերահաստատում ենք հայ ժողովրդի՝ Երկիր մոլորակի վրա և հատկապես իր հայրենիքում ապրելու, արարելու, կյանքն ու աշխարհը զարգացնելու անքակտելի իրավունքը։

1915-ի մասին ավելի շատ լսել, դիտել ու կարդացել եմ, բայց, դժբախտաբար, սկսած 1988-ից՝ հայ ժողովուրդը կրկին վերապրեց ցեղասպանություններ՝ Մարաղա, Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, ու այս շարունակվող ողբերգության հեղինակի՝ թուրքի էության յուրատեսակ «ամփոփումը, խմբագրումը» եղան 2023-ի սեպտեմբերի 19-ը և հաջորդող օրերը, երբ «քաղաքակիրթ թուրք եղբայրները» 21-րդ դարի ցիվիլ աշխարհի ու թուլացած, վախվորված ՀՀ-ի աչքի առաջ հայրենազրկեցին մի ողջ ժողովրդի, ով պայքարել, հռչակել էր Արցախի զարգացող, ինքնաբավ Հանրապետությունը, միայն ու միայն նրա համար, որ դա քրիստոնյա հայերի մի քանի հազարամյա հայրենիքն է, որը աշխարհի ուժեղների թողտվությամբ իրենք իրենց գիշատիչ ճանկերի մեջ առան։

Երևի թե արարող մեր ժողովրդի բնավորության և պայքարի մեջ որոշակի փոփոխություններ, հղկումներ պետք է կատարվեն, որը անվերապահորեն պահանջում է մեր պատմությունը, դառը ճակատագիրը։ Մասնավորապես, մենք, որ էությամբ գերմարդասեր ու գերխաղաղասեր ազգ ենք, պետք է գիտակցենք, որ այդ՝ մեզ հարիր հատուկ հատկանիշները մեր թշնամիների կողմից չարաշահվում են։

Մեզ այսօր և այսուհետ ավելի շատ հայրենասիրություն, հողասիրություն, հողապաշտություն, հայրենապաշտություն, ազգասիրություն և այդ բոլորի արդյունք ազգ բանակ է պետք։

Այժմ, երբ վտանգված է մեր ինքնությունը և պետականությունը, երբ և՛ ներսից, և՛ դրսից ծրագրավորված փորձ է արվում մասնատել, ծվատել ազգը, կոտրել նրա կամքը, կաթվածահար անել հայի ոգին ու էությունը, նրանից հանել նույնիսկ պատմական հիշողությունը, մենք միայն ու միայն մի դաշնակից ունենք… ․դա հայերի միասնությունն ու ազգային գաղափարախոսությունն է, որը և միայն այդ կփրկի մեզ հետագա արհավիրքներից՝ ապահովելով հայի գենետիկ շարունակությունը իր իսկ հայրենիքում։

Հ.Գ. Բռնի տեղահանման ենթարկելով Արցախի իրական տիրոջը՝ հային, թուրքը իր կատարելագործված ցեղասպան մեթոդներով արդեն մի քանի ամիս շարունակ Արցախում իրականացնում է նաև մշակութային ցեղասպանություն՝ դրանով իսկ փորձ անելով ջնջել ամեն հայկականը, ինչ ստեղծվել է արարող, ստեղծագործ մեր ժողովրդի կողմից՝ հազարամյակների ընթացքում։