Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Տեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են տանում Հայաստանի արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու օրակարգը։ Իհարկե, բոլոր ոլորտներում էլ դիվերսիֆիկացումը դրական երևույթ է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, երբ ստեղծվում են այլընտրանքներ և բացառվում է չափից ավելի կախվածությունը մեկ ուղղությունից։ Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ երկրներ ևս դիվերսիֆիկացնում են արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական կապերը, ստեղծում նոր մատակարարման շղթաներ։ Ու առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների առաջ քաշած դիվերսիֆիկացման օրակարգը դրական արդյունքներ պետք է ունենա Հայաստանի համար։ Բայց միայն դիվերսիֆիկացիայի մասին ամպագոռգոռ հայտարարությունները դեռևս չեն նշանակում, թե ռեալ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Իրականում Փաշինյանի պատկերացրած դիվերսիֆիկացիան Հայաստանը աշխարհաքաղաքական բախման դաշտ նետելն է, ինչը նա հետևողականորեն կատարում է։ Իսկ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելու արդյունքում մեր պետությանը միայն շատ ծանր հեռանկար է սպասում։ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման գոտում հայտնված երկրների ճակատագիրը վկայում է այդ մասին։ Փաստացի, Փաշինյանը ոչ թե ցանկանում է բալանսավորել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների դիապազոնը, ինչպես կատարել են նախկին իշխանությունները, այլ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները զարգացնել մյուսի հաշվին։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն միավորումներում ակտիվ աշխատելու հետ մեկտեղ փոխլրացման քաղաքականության շրջանակներում իր հարաբերությունները զարգացնում էր նաև Եվրամիության հետ, որի արդյունքում կնքվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Բայց առկա իրավիճակում ՀՀ իշխանությունները նշաններ են ուղարկում Արևմուտքին, թե հակառուսական քայլեր են ձեռնարկում ու դրա համար ցանկանում են պարգևատրվել, այնինչ արևմտյան երկրների հետ հարաբերություններում առաջընթացը պետք է ապահովվեր անկախ Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերություններից։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը հասնում է մի այնպիսի կետի, որ մի կողմից՝ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից էլ՝ եթե չկարողանա բավականաչափ հակառուսական քայլեր ձեռնարկել, ապա կհիասթափեցնի նաև Արևմուտքին։ Ստացվում է, որ տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման դրական օրակարգը փոխարինվում է բացասական օրակարգով։ Իսկ այս պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է։

Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունը մեծապես կախված է նաև տնտեսական հարաբերությունների առանձնահատկություններից։ Իսկ Հայաստանը տնտեսապես ու հատկապես էներգետիկ ոլորտում մեծապես կապված է Ռուսաստանի հետ, ուստի դիվերսիֆիկացումը ենթադրում է նաև տնտեսական կապերի զարգացում Արևմուտքի հետ։ Բայց Արևմուտքի կողմից չեն ձեռնարկվում քայլեր Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ ԵՄ շուկան կարող էր բացվել հայկական արտադրանքի արտահանման համար, ՀՀ տնտեսական խողովակները դիվերսիֆիկացնելու համար Արևմուտքը կարող էր գոնե ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը և ԵՄ-ն խոստանում են, թե Հայաստանին միլիոնավոր դոլարների վարկեր և աջակցություն կտրամադրեն, ինչպես որոշվեց նաև Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման ժամանակ, բայց այդ գումարը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հարցում։

Բացի դրանից, երբ ԵՄ-ն խնդիրների առաջ է կանգնած իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կարողանա քայլեր ձեռնարկել Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի կառավարման պարագայում Հայաստանն այնքան է թուլացել ու զրկվել աշխարհաքաղաքական քաշից, որ մեր փոխարեն Հայաստանին վերաբերող հարցերը այլ ուժեր են որոշում։ Դրա համար էլ այսօրվա իրավիճակի համար տեղին է Փաշինյանի այն բնորոշումը, որ Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում։ Ո՞ւր է իշխանությունների դիվանագիտությունը։ Իրականում այն իսպառ բացակայում է, որովհետև արտաքին քաղաքականությունը ճանապարհ փակել չէ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներում զազրախոսել չէ, դուխով գլխարկ դնել չէ, այլ լուրջ պրոֆեսիոնալիզմ է պահանջում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում