Ադրբեջանը ԼՂՀ դեմ հերթական բողոքն է ներկայացրել
Եվրոպական Կայուն զարգացման նպատակների ֆոնդ կազմակերպությունը իր ինտերնետային կայքում տեղադրված քարտեզում ԼՂՀ տարածքների անունները նշել է հայերեն տարբերակներով և հայատառ: Տեղեկացնում է azadliq.az կայքը:
Իսպանիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ֆոնդի օգնությամբ ստեղծված Եվրոպական Կայուն զարգացման ֆոնդի կողմից ստեղծված քարտեզի դեմ բողոքի ալիք է բարձրացել Ադրբեջանում:
Ադրբեջանում Եվրասիական միջազգային մամուլի ակումբ կազմակերպության տնօրեն Ումուդ Միրզաևը բողոքի նամակներ է ուղարկել Կայուն զարգացման նպատակներ ֆոնդի ղեկավար Պալոմա Դուրանին և ՄԱԿ-ի Տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարկին: