Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական և իրավական պետությունը ենթադրում է օրենքի ու իրավունքի գերակայություն, ինչն էլ նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Բայց այլ հարց է նպատակ հռչակելը, մեկ այլ հարց՝ իրականում տեղի ունեցող գործընթացները։ ՀՀ գործող իշխանությունների ամենանախընտրած թեմաներից մեկը հենց ժողովրդավարությունն է։ Իրենք ուղղակի առիթ են փնտրում ժողովրդավարությունից խոսելու համար՝ ներկայացնելով, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է դարձել Հարավային Կովկասում։ Բայց երբ դիտարկում ենք կոնկրետ իրողությունները, ապա փաստերը այլ բանի մասին են վկայում։ Լրիվ հակառակի մասին: Իշխանափոխությունից հետո, հատկապես վերջին երեք-չորս տարում առավել տեսանելի է Հայաստանում ժողովրդավարական հետընթացը։

Եվ նույնիսկ արևմտյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցն է արձանագրում Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազման մասին։ Մասնավորաբար իրավապահ համակարգի առումով Freedom House-ի անդրադարձը հիմնվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների կոնկրետ օրինակների, գաղտնալսումների, ոստիկանության բիրտ գործողությունների, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի վրա։ Սա նորություն չէ Հայաստանի որևէ քաղաքացու համար: Նորությունն այն է, որ Freedom House-ն է նկատել այդ ամենը: Ակնհայտ է, որ այն ընդդիմադիրները կամ պարզապես ընդդիմախոսները, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը, միանգամից հայտնվում են իրավական հետապնդումների կիզակետում։ Ու արդեն օրինաչափություն է դարձել, որ նախընտրական ու հետընտրական շրջաններում իրավապահ համակարգը արհեստական կերպով լծվում է ընդդիմադիր թեկնածուների վրա քրեական վարույթներ նախաձեռնելու գործին։

Ավելին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ 2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը։ Դիտորդներն արձանագրում են ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բազմաթիվ բռնության դեպքեր: Հաջորդ անդրադարձը վերաբերում է Երևանում տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հատկապես Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և բռնագաղթի օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանք ցրելու բիրտ մեթոդներին. «2023 թվականի ցույցերը սովորական դարձան և կազմակերպվեցին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:

Չնայած անվանականորեն դրանք նվիրված էին այլ` ներքին սոցիալական, քաղաքական կամ իրավական հարցերի, բողոքի ցույցերի օրակարգը հիմնականում թելադրված էր անվտանգության մշտական սպառնալիքներով և Ադրբեջանի հետ հակամարտությամբ: Հաղորդվում էր, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է կիրառել ցուցարարների դեմ, հատկապես Ղարաբաղում էթնիկ զտումների հետևանքով առաջացած ցույցերի ժամանակ»։ Նույնիսկ օրենսդրական դաշտում են իշխանություններն իրենց համար արտոնյալ իրավիճակ ստեղծում։ Պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2020 թվականի փոփոխության մասին, որով քրեականացվում էին բռնության հրապարակային կոչերը կամ քարոզչությունը։ Այս օրենսդրական նախաձեռնությունը ընդունման պահից ի վեր օգտագործվել է հիմնականում ընդդիմադիրների դեմ, մինչդեռ իշխանամետ դերակատարների կողմից կատարված իրավախախտումներն անտեսվել են։

Դատական համակարգի մասով ևս ունենք խայտառակ իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու, հակառակն է անում՝ փորձելով դատարանները վերահսկելի դարձնել իշխանությունների համար։ Այդ նպատակին հասնելու համար էլ իշխանությունները ձեռնամուխ եղան ԲԴԽ նախագահի պաշտոնում քպական Կարեն Անդրեասյանի նշանակմանը։ Եվ պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է, որ Անդրեասյանը հիշվում է որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով։ Դատավորների նշանակման հարցում նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Իսկ այն դատավորները, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնուրույնությամբ ու անաչառությամբ, պատիժների են ենթարկվում։ Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում:

Նշվում է նաև, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ վերջինս քննադատում է արդարադատության նախարարությանը և ԲԴԽ-ին։ Անդրադառնալով կալանքներին` զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- նշված է զեկույցում։ Պարզ ասած՝ Հայաստանը մեծ քայլերով հեռանում է ժողովրդավարությունից, քանի որ ՀՀ իշխանությունները «ժողովրդավարություն» բացականչելու հետ մեկտեղ Հայաստանի ներքին կյանք են ներմուծում ավտորիտարիզմի տարրեր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։