Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի N 712-Ն և N 710-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ, պարեկային ծառայության ծառայողները, ի հաշիվ հավելումների, կստանան համաչափ վարձատրություն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։ Կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի՝ «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետը սահմանում է ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը։

Պարեկային ծառայության պաշտոնները ևս ընդգրկվել են N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և նրանց համար նախատեսվել են հավելումներ։ 2021 թ. մարտի 25-ի դրությամբ դեռևս ավարտված չի եղել պարեկային ծառայության կազմավորման գործընթացը, ուստի այդ հավելվածում ներառվել են միայն պարեկային ծառայության այն ստորաբաժանումները և դրանցում առկա պաշտոնները, որոնք տվյալ օրվա դրությամբ նախատեսված են եղել պարեկային ծառայության կառուցվածքում։ Հետագայում շարունակվել է ծառայության կազմավորման գործընթացը, և ինչպես մինչև պարեկային ծառայության մեկնարկը՝ 2021 թ. հուլիսի 7-ը, այնպես էլ դրանից հետո պարեկային ծառայության կազմում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, հետևաբար՝ նաև նոր պաշտոններ, որոնք չեն ներառվել N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և վերջիններս, ի տարբերություն պարեկային ծառայության այլ ծառայողների, հավելումներ չեն ստանում։

Բացի դա, ներքին գործերի նախարարի 2023 թ մարտի 24-ի «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանով պարեկային ծառայությունը վարչությունից վերակազմավորվել է գլխավոր վարչության, որով պայմանավորված պարեկային ծառայության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ՝ ավելացվել են նոր պաշտոններ, իսկ որոշները փոփոխվել են, որոնք ևս ներառված չեն N 712-Ն որոշման N 8 հավելվածում և հավելումներ չեն ստանում։ Վերակազմավորման արդյունքում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետևանքով պարեկային ծառայության վարչակազմի այն ստորաբաժանումների ծառայողներին, ովքեր ներառված էին N 712-Ն որոշման N 8 հավելվածում և մինչև 2024 թ.-ի հունվարի 8-ը ստանում էին հավելումներ, հունվարի 8-ից սկսած հավելումներ չեն տրվում, քանի որ փոփոխվել են նաև այդ ստորաբաժանումների անվանումները։

Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը (ներկայումս փաստացի միայն ենթակա ստորաբաժանումների արտաքին ծառայության մեջ ներգրավված ծառայողները) ստանում է բարձր վարձատրություն՝ ի հաշիվ հավելումների, իսկ որոշ ծառայողներ, ովքեր կատարում են նույնաբնույթ կամ ավելի բարդ և պատասխանատու աշխատանք, ստանում են անհամեմատ ավելի ցածր վարձատրություն, նշված պատճառները հաշվի առնելով: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով, որից մոտ 17 միլիոն դրամը՝ գլխավոր վարչության կազմակերպմամբ սահմանված (փոփոխված) 38 հաստիքների համար, մոտ 71 միլիոն դրամը՝ շարային ստորաբաժանումներում նոր սահմանված դասակի հրամանատարների տեղակալների 33 հաստիքների համար, իսկ 329 միլիոն դրամը՝ նախկինում որոշմամբ չնախատեսված 141 հաստիքի համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: