Պուտինն Էրդողանին ատոմային զենքով է սպառնացել
Ամերիկացի հայտնի լրագրող Ռոբերտ Փերրիան սենսացիոն պնդումներ է արել: Տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
1980 թվականին Իրանի հետ կապված սկանդալում ԱՄՆ-ի կողմից Իրանին վաճառված զենքի Նիկարագուա ուուղարվելու լուրը բացահայտող Ռոբերտ Փերրին այս անգամ էլ Վլադիմի Պուտինի մասին է սոնսացիոն բացահայտում արել: Մի ժամանակ Associated Press-ի Կենտրոնական Ամերիկայի գծով լրագրող, այժմ consortiumnews.com կայքում աշխատող Փերրին պնդում է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին ատոմային զենքով է սպառնացել:
«Պուտինի մոտ աղբյուրներից մեկն ինձ հայտնել է, որ Պուտինը զգուշացրել է Էրդողանին, եթե Սաուդիան Արաբիայի հետ միասին Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ իրականացնեն, Ռուսական զորքերը կօգտագործեն ատոմային զենք: Ռուսաստանը պատրաստ է տակտիկական ատոմային զենք օգտագործել: Այս ամենը աշխարհում նոր ուժային դասավորումներ կառաջացնի, իսկ ՆԱՏՕ-ն չի կարող կողքից նայողի դերում մնալ»,-ասել է Ռոբերտ Փերրին:
Այս ամենից զգուշանալու համար Թուրքիան երեկ հայտարարեց, որ առանց կոալիցիայի Սիրիա զորք չի մտցնի, իսկ Օբաման համաձայնեց Պուտինի հետ` դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: