Արման Թաթոյանը` Մարդու իրավունքների նոր պաշտպան
ԱԺ-ում ավարտվեց ՄԻՊ թեկնածուի ընտրության քվեարկությունը: 96` կողմ, 7` դեմ, 4 անվավեր ձայների հարաբերակցությամբ մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը: Նրա թեկնածությունը ԱԺ Պետաիրավական հանձնաժողով էր ներկայացվել ՀՀԿ խմբակցության կողմից:
Քվեարկությանը մասնակցել են ինչպես հանրապետականները, այնպես էլ ԲՀԿ-ի որոշ մասը, ՀՅԴ-ն իր 5 հոգանոց կազմով, ՕԵԿ-ը, ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Տիգրան Ուրիխանյանն իր քվեաթերթիկը լուսանկարեց` բացահայտ ցույց տալով, որ դեմ է քվեարկել: ԲՀԿ-ականները հրաժարվեցին խոսել` ասելով, որ քվեարկությունը գաղտնի է եղել: Ինչպես նախօրոք հայտարարել էր, քվեարկությանը չմասնակցեց խմբկացության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ-ի ոգևորվածություն չէր նկատվում, քանի որ արդեն իսկ ակնհայտ է, որ իրենց թեկնածուն ընտրված է և այս պահին նրանց մտահոգությունը Մհեր Սեդրակյանն էր: