Լրագրողները պահանջում են Մհեր Սեդրակյանին պատասխանատվության ենթարկել և զրկել մանդատից
Այսօր ԱԺ-ի դիմաց ունեցավ լրագրողների բողոքի ակցիան: Նրանք պահանջում էին, որպեսզի ԱԺ բոլոր խմբակցությունները դատապարտեն պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի վարքագիծը և նրան պատասխանատվության ենթարկեն լրագրողներին վիրավորելու ու հայհոյելու համար: Առաջարկվել է Մհեր Սեդրակյանին անգամ զրկել մանդատից:
Լրագրողների ակցիային միացել էին մի խումբ պատգամավորներ` Արամ Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Վահե Էնֆիաջյան, Զարուհի Փոստանջյան, իսկ Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Մարուքյանն իրենց ներկայացուցիչներին էին ուղարկել:
Լրագրողների ակցիային միացել էին նաև «Լուսավոր Հայաստան» ու «Հայազն» կուսակցությունները և Չեք անցկացնի քաղաքացիական նախաձեռնության անդամները, ակտիվիստները:
Լրագրող Արմեն Դուլյանի խոսքով` լրագրողներին վիրավորելու ճանապարհով իշխանությունները փորձում են որակազրկել լրատվական դաշտն, ինչպես դա արվում է ընտրությունների պարագայում, ինչը վտանգավոր միտում է: