Ֆուտբոլային գործակալը ներողություն է խնդրել Հենրիխ Միխիթարյանից
Ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը պատմել է մի քանի մանրամասներ, որոնք առնչվում են Հենրիխ Մխիթարյանի՝ Մախաչկալայի «Անժի» չկայացած տեղափոխությանը:
«Նախքան տեղափոխվելը «Բորուսիա», Մխիթարյանը կարող էր «Շախտյորից» տեղափոխվել «Անժի»: Տալիս էին ֆանտաստիկ գումարներ, նախավճարը 6 միլիոն եվրո, աշխատավարձը՝ նույնքան: Պարգևավճարներն աներևակայելի թվեր էին:
Ստացվեց այնպես, որ «Անժի» տեղափոխության համար ես վիճաբանեցի Հենրիխի հետ. հարցը գումարը չէր: Պարզապես ես անկեղծորեն ցանկանում էի իրականացնել այդ տրանսֆերը և իրագործել նպատակը: «Շախտյորի» ղեկավարները հակված էին «Անժիի» տարբերակին, սակայն Հենրիխը չհամաձայնեց: Ասաց, որ ցանկանում է Եվրոպա տեղափոխվել: Ընդհանուր, ցանկանում եմ ներողություն խնդրել իրենից և ասել, որ կեցցես Դորտմունդ տեղափոխվելու և գումարների վրա ուշադրություն չդարձնելու համար»,- ասել է նա: