Նիկոլ Փաշինյանի ընտրությունը բարկացրել է Արամ Մանուկյանին
Մարդու իրավունքի պաշտպանի ընտրությունից առաջ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ներսում լարվածություն է նկատվում:
Newspress.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է և չի մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանի քվեարկությանը:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում, որ իրենց խմբակցության պատգամավոր, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին` Արամ Մանուկյանը բարկացած պատասխանեց. «Ոչ մի կերպ…»: