Սիրիայի հարցի կարգավորման առաջին նշանները
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների Սիրիայում տեղի ունեցած բախումները դադարեցնելու մասին որոշումից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է խորհրդարանական ընտրությունների օրը: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Երեկ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք պայմանավորվել են փետրվարի 27-ին Սիրիայի ժամանակով ժամը 00:00-ից դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները: Սակայն ռազմական գործողությունների դադարեցումը չի վերաբերում ԻՊ և Էլ Նուսրա ահաբեկչական կազմակերպություններին:
Դրանից անմիջապես հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Twitter-ի իր էջի միջոցով տեղեկացրել է հանրությանը, որ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2016 թվականի ապրիլի 13-ին: Վերջին անգամ Սիրիայում խորհրդարանական ընտրությունները անցկացվել են 2012 թվականի մայիսի 21-ին: