Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներ

Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը

«Արցախ միության» հայտարարություն է տարածել․

«Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից հայտարարվեց, որ իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Ադրբեջանի Բարդա քաղաք: Դրան հաջորդեցին Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Միջազգային հանրության թեկուզև խիստ սահմանափակ և թույլ կարողություններով, սակայն վերջին ներկայացուցիչներին վռնդելով Արցախից՝ ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմը նպատակ ունի լրիվությամբ վերացնել միջազգային վերահսկողության լծակները և Արցախը դարձնել բացարձակ «սև խոռոչ» միջազգային ուշադրության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հատկանշական է, որ ալիևյան ռեժիմը նաև արգելափակում է միջազգային բոլոր կառույցների մուտքն Արցախ՝ հերթական անգամ ոտնահարելով միջազգային հանրահայտ նորմերը: Այս դրվագը Արցախի ժողովրդի հանդեպ վարվող ցեղասպանական քաղաքականության և Արցախի բռնազավթման հերթական փուլերից մեկն է:

Արցախ Միությունն ահազանգում է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը: Բացի դրանից, միջազգային ներկայության լրիվ բացակայությունը լրացուցիչ չափով նվազեցնում է Արցախի ցեղասպանված ժողովրդի հավաքական վերադարձի հնարավորությունները:

Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրության մնացած անդամները գործնական և հետևողական քայլեր ձեռնարկեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ կատարելով առնվազն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի, հուլիսի 6-ի և նոյեմբերի 17-ի հրամանները: Այդ քայլերը պետք է ներառեն՝

1.     Արցախում մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդնումը՝ Արցախի ժողովրդի սեփականության՝ հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, բնական ռեսուրսների, մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման, յուրացման ու վնասման դեպքերի կանխարգելման նպատակով.

2.    Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման նպատակով միջազգային պաշտպանության մեխանիզմների ներդրման ուղղությամբ աշխատանքների մեկնարկումը.

3.    Ադրբեջանական բանտերում ապօրինի կերպով պահվող ու հալածվող հայ պատանդների ազատ արձակումը.

4.    ՀՀ կողմից վավերացված Հռոմի ստատուտի հիման վրա՝ Արցախում և Հայաստանում 2021թ. մայիսից ի վեր արձանագրված ադրբեջանական միջազգային հանցագործությունների հետաքննության անցկացումը Միջազգային քրեական դատարանի կողմից:

Մի շարք այլ գործողություններ ու պայմաններ նույնպես պետք է ապահովել միջազգային արդարության երաշխավորման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման նպատակով, սակայն վերոնշյալ քայլերը հիմնարար և հրատապ բնույթ ունեն՝ նաև կանխելու համար հետագա անդառնալի հանցագործությունները»: