Ֆիջիի փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի
Ֆիջիում փետրվարի 20-ին փոթորիկ է սկսվել, որի հետևանքով մահացել է 29 մարդ: Տեղեկացնում է Interfax.ru-ն: Հաղորդվում է, որ ժամանակավոր տեղակայման կենտրոններում դեռևս 8 հազար մարդ կա, ովքեր զրկվել են բնակարաններից:
Ֆիջիի իշխանությունները չեն բացառում, որ վերականգնման համար ամիսներ են պետք: Փոթորիկի Ֆիջիի որոշ կղզիներում գյուղեր է ոչնչացրել:
Տեղի լրագրողները Ֆիջիի փոթորիկը բնորոշել են որպես ամենահզորը տարերային աղետը երկրի պատմության մեջ: