Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել
Նախօրեին ժամը 22.34-ին ՏԿԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. դիակը դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները Նորամարգ գյուղի վարչական տարածքում՝ երրորդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև Ջուր գետի միջից դուրս են հանել այրված, անձը չպարզված տղամարդու դին և հանձնել ոստիկաններին: