«Յուվենտուսը» լավագույնն է Եվրոպայում
«Առաջիկա խաղի բոլոր մասնակիցներն էլ հսկայական փորձ ունեն: Հրաշալի դիմակայություն է սպասվում: Մենք պետք է մեր ամենախելացի խաղը ցուցադրենք, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել «Յուվենտուսի» պես մրցակցի հետ խաղում»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Գվարդիոլայի կարծիքով` Յուվենտուսը լավագույնն է Եվրոպայում ստանդարտների կատարման ժամանակ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղը կայանալու է այսօր, Թուրինում: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին: