Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց. «Պետք է խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»։ Ըստ Փաշինյանի, փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Եվ իսկապես, դժվար է չհամաձայնել, որ փոփոխությունների գործընթացը հեշտ չէ, բայց այլ հարց է, որ, ըստ էության, Փաշինյանն ինքնախոստովանություն է անում մի քանի «սեգմենտով»։ Նախ՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ինքնարդարացման հերթական արարի շրջանակներում խոստովանում է, որ փոփոխությունները ձախողվել են: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ընդհանրապես այն բոլոր ոլորտներին, որոնց այս իշխանությունները ձեռք են տվել։

Ընդհանրապես, ո՞րն է փոփոխություններ կատարելու մոտիվացիան։ Ընդունված պրակտիկայի համաձայն, փոփոխությունները ձեռնարկվում են որևէ ոլորտում բարելավում ապահովելու նպատակով, ինչն էլ իրենից ենթադրում է ԲԱՐԵՓՈԽՄԱՆ իրականացում։ Բայց ՀՀ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները իրավիճակի բարելավում չեն արձանագրում գրեթե ոչ մի ոլորտում: Այսինքն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության մի դրվագը վերաբերում է նրան, որ իրենք այդ փոփոխություններն անում են ինքնանպատակ, այսինքն՝ հենց այնպես ամենատարբեր ուղղություններով փոփոխություններ են կատարվում՝ առանց հաշվարկելու, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել դրանք, առանց վերջնարդյունքի նպատակադրման։

Իսկ եթե վերջնական նպատակադրում չկա, հաշվարկ չկա, ապա վերջնարդյունքը կարող է ավելի վատը լինել, քան կար նախքան այդ գործող ստատուս քվոն։ Շատ դեպքերում էլ պարզվում է, որ այդ փոփոխությունները ոչ թե միտված էին դրական արդյունքներ ստանալուն, այլ ընդամենն իմիտացիա էին՝ ժողովրդին ցույց տալու համար, թե գործընթաց կա։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայիս իշխանությունների օրակարգում է, բայց այդ փոփոխություններն այդպես էլ չեն իրագործվում։ Կարևորը՝ մեկը մյուսի հետևից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ ստեղծվեն, ու թեման մնա հանրային քննարկումների մակարդակում։

Այդպիսով, հանրության ուշադրությունը պարբերաբար կշեղվի անվտանգային խնդիրներից։ Իսկ որոշ դեպքերում իշխանությունների նախաձեռնած փոխատեղումները նույնիսկ փոփոխություն համարելն է դժվար, քանի որ նրանք վերցնում, քանդում են նախկինում եղած գործող համակարգը, փոխարենը փորձում ստեղծել նորը, որը խարխուլ հիմքի վրա է, և դեռ հարցական է՝ արդյո՞ք այն կգործի։ Վերջապես՝ ամենակարևոր հանգամանքը. նույնիսկ եթե լավ գաղափար կա, ապա գործող իշխանությունների կողմից այն այնպես է իրագործվում, որ այդ գաղափարն ընդհանրապես կորցնում է իր նշանակությունը. ինչպես ասում են` ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։

Վերցնենք, օրինակ՝ «ակադեմիական քաղաքի» գաղափարը, որը թվում է շատ արդիական, բայց իշխանությունները որոշել են միանգամից քանդել եղած բուհական ու կրթական համակարգը, արհեստականորեն միավորել բուհերն ու կրթական հաստատությունները գերկենտրոնացնել մի վայրում։ Ու արդեն բազմաթիվ մասնագետներ շարունակաբար իրենց մտահոգություններն են հայտնում այս նախաձեռնության հետ կապված՝ ընդգծելով, որ ներկայացված տեսքով ծրագրի իրականացման դեպքում կրթության որակը ոչ միայն չի բարելավվի, այլև կտուժի։ Ամփոփելով՝ նախ նշենք, որ փոփոխություն ենթադրող ծրագրերի իրականացման համատեքստում հաշվի չեն առնվում առկա ռիսկերն ու վտանգները, ինչի մասին փաստացի խոստովանում է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»:

Այսինքն, նախօրոք իրավիճակի վերլուծություն և ախտորոշում չի կատարվում։ Երկրորդ՝ փոփոխություններ են կատարվում այն ժամանակ, երբ դրանք ուղղակի անհրաժեշտ չեն։ Այլ խնդիր է, որ դրանց իրականացման հարցում իշխանությունները որոշակի շահագրգռվածություն ունեն, քանի որ ֆինանսավորում են ստանում դրսից գրանտների, վարկերի կամ աջակցության այլ տեսակների տեսքով։ Այսինքն, գործ ունենք դրսից պարտադրված քայլերի հետ: Իսկ Փաշինյանի իշխանությունը վարպետացել է ուրիշների թելադրանքներն առաջ տանելու հարցում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: