Թուրքիայի և «Իսլամական պետության» կապը հաստատող հեռախոսազրույցներ են հրապարակվել
Գաղտնազերծվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի միջև առկա համագործակցության մասին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքը, ԻՊ-ի զինյալների ու թուրք զինվորականների հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում։
Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ նրանց միջև սահմանի մոտ հանդիպումներ են տեղի ունեցել։
Սահմանից այն կողմ գործող ԻՊ-ականները ևս թուրքեր են։ Զրույցներից մեկի ընթացքում ԻՊ-ի անդամ թուրքն ասում է՝ «Եղբա՛յր, դու էլ ես, թուրք, ես էլ, դու էլ ես մուսուլման, ես էլ»։