Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջները
Մամուլ

Ալիեւի Թեհրան այցի երկու ասպեկտը Երեւանի համար. մեկը դրական, մյուսը՝ բացասական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով:

Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, որը բխում է մի շարք կրոնական եւ ժողովրդագրական պատճառներից: Բոլորովին վերջերս այդ նյարդը բավական ցնցվեց ադրբեջանական Նարդարանում, որտեղ Ալիեւը հատուկ գործողություններ էր իրականացնում, իսկ Իրանը դժգոհեց, որ Բաքուն շիաներին է ճնշում: Այնուամենայնիվ, Իրանն ու Ադրբեջանը նաեւ տնտեսապես համագործակցում են, իրականացնում ոչ քիչ ծրագրեր:

Այս ֆոնին Ալիեւի այցը Իրան մտորումների տեղիք է տալիս երկու իմաստով: Դրանցից մեկը Հայաստանի համար դրական է, մյուսը՝ բացասական: Նախ՝ բացասականի մասին:

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն էր անցկացնում նախարարների եւ Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ եւ հետաքրքրվում, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար՝ պատժամիջոցների չեղարկումից հետո:

Մինչ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն է անցկացնում հնարավորությունների մասին, Ադրբեջանը, փաստորեն, որը այս տեսանկյունից որոշակիորեն Հայաստանի համար մրցակից է Իրանի հետ հարաբերությունների մասով, անմիջական բարձր մակարդակով այց է անցկացնում Թեհրան: Եվ սա այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնավարման ընթացքում՝ արդեն մոտ չորս տարի, բացառությամբ նրա պաշտոնամուտի արարողությանը, հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել: Հայաստանն այդ առումով հետ է մնում, ինչը կարող է արտահայտվել եւ տնտեսական, եւ քաղաքական հնարավորությունների կորստով:

Մյուս ասպեկտը, որ Ալիեւի այցի մասով կարեւոր է Հայաստանի համար կամ՝ կարող է կարեւոր լինել, որքան էլ տարօրինակ թվա՝ դրական է: Բանն այն է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացումը կարող է բացել հեռանկարներ, որ մեծանա Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Իսկ սա, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի ազդեցության, կարող է ունենալ առավել կառուցողական եւ խաղաղ արդյունքներ՝ նպաստելով այն բանին, որ Բաքուն դառնա շատ ավելի զուսպ սուբյեկտ: Իսկ Իրանը շահագրգռված է այդ հարցում, քանի որ կովկասյան կայունությունն ու խաղաղությունը Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են այժմ առավել, քան երբեւէ:

Ահա այս առումով եթե ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգացում ապրեն, ապա դա կարող է նպաստող գործոն լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, ինչն էլ, բնականաբար, ողջունելի է հայաստանյան շահերի դիտանկյունից: Առավել եւս, որ այս հարցում պաշտոնական Թեհրանի ու Երեւանի շահերը բավական համահունչ են, եւ դա դրսեւորվել է եւ բաց, եւ փակ գործընթացների տեսքով՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, պատերազմի ժամանակաշրջանից եւ հետպատերազմյան համագործակցությունից մինչեւ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում