Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվրասիական ընդհանուր տնտեսական դաշտի ստեղծած բարենպաստ պայմաններից օգտվում են ԵԱՏՄ-ի բոլոր անդամները։ Կազմակերպության ներդրած կառուցվածքային մեխանիզմների կիրառման արդյունքում է նաև, որ վերջին երկու տարում Հայաստանին հաջողվել է բավականին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ղազախական երկու լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս հատուկ կարևորել էր ԵԱՏՄ-ի ձևաչափի առկայությունը՝ միևնույն ժամանակ հատուկ ընդգծելով ԵԱՏՄ-ի ոչ քաղաքական լինելու առանձնահատկությունը։ Ըստ նրա՝ տնտեսական համագործակցության շրջանակներում շարունակում են զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը:

Թվում է, թե նման դիրքորոշման պարագայում ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին Փաշինյանի մասնակցության մասով նույնիսկ հարց չի կարող առաջանալ, բայց, արի ու տես, որ վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, թե դեռ հստակ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք այդ նիստին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով: Իհարկե, կան տեղեկություններ, որ Փաշինյանն, ի վերջո, մայիսին կմեկնի Մոսկվա: Սակայն նաև չի բացառվում, որ կարող է գնալ ցուցադրական բոյկոտի ճանապարհով։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի կարևորությունը գիտակցելով հանդերձ՝ ՀՀ իշխանությունները հետևողականորեն զարգացնում են մեկ այլ տնտեսական միավորմանը՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգը։

Բայց ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն, որպես առանձին տնտեսական կառույցներ, անդամակցության մասով անհամատեղելի են։ Իսկ Եվրամիության կողմից նույնիսկ համապատասխան հնարավորություններ ստեղծված չեն այդ կառույցի տարածք հայկական ապրանքների արտահանման համար։ Ու ընդհանրապես, այս պահին անլուրջ են այն խոսակցությունները, թե մեկ այլ կառույց կարող է Հայաստանից արտահանման համար այնպիսի պահանջարկ ստեղծել, ինչպիսի լայն հնարավորություններ հիմա բացում է ԵԱՏՄ-ն։ Այլ հարց է, որ Փաշինյանը փորձում է Արևմուտքին համապատասխան ժեստեր ցույց տալ, թե իրենք շրջվում են դեպի Արևմուտք: Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից ապրանքները ներկրվում են Հայաստան, ապա տեղափոխվում ԵԱՏՄ այլ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստան, հատկապես այն պարագայում, երբ բազմաթիվ եվրոպական ընկերություններ արևմտյան պատժամիջոցների ու սահմանափակումների պարագայում նախընտրում են գործ չունենալ ռուսական շուկայի հետ։

Իհարկե, Փաշինյանն իրավացի է, երբ նշում է, թե ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, բայց այստեղ կան մի քանի հանգամանքներ: Նախ՝ եթե Հայաստանը չմասնակցի նրա աշխատանքներին, քայլեր ձեռնարկի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ քաղաքական կապերը խզելու ուղղությամբ, ապա դա, բնական է, դրական չի ընկալվի ԵԱՏՄ մասնակիցների՝ հատկապես Ռուսաստանի կողմից։ Մյուս կողմից՝ հազիվ թե գործընկեր երկրների համար հասկանալի լինի այն հանգամանքը, որ դժգոհություններ հայտնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ապա և ԱՊՀ կառույցներից՝ միևնույն ժամանակ Փաշինյանը «խնդիր չի տեսնում» ԵԱՏՄ-ի ընձեռած բարիքներից լիուլի օգտվելու տեսանկյունից: Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում շատ կարևոր հարց է նաև ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը։

Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունն էր, Փաշինյանը «վազելով» գնաց, բայց զարմանալի է, որ Պուտինի երդմնակալության հարցում դեռևս երկընտրանքի տեղ կա։ Պարզ է, որ մայիսի 7-ին երդմնակալությանը չմեկնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկու երկրների՝ առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող հարաբերություններում։ Իսկ, ընդհանրապես, Մոսկվա չմեկնելն, ըստ երևույթին, կընկալվի որպես թշնամական դեմարշ։ Ու հաշվի առնելով ուկրաինական և վրացական օրինակները՝ կարելի է կանխատեսել, թե ինչ արձագանք կարող է ունենալ նման որոշումը: Այսինքն, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ դեմարշի դիմի՝ դրդելով Ռուսաստանին՝ որոշակի քայլեր ձեռնարկել, սահմանափակումներ մտցնել, որպեսզի դրա ֆոնին հայ հանրության շրջանում էլ ավելի բորբոքվեն հակառուսական տրամադրությունները։

Բայց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում պետք է հասկանան, որ չի կարելի թույլ տալ, որ մեկ մարդու արկածախնդրության պատճառով երկու ժողովուրդների միջև չհասկացվածություն առաջանա, առավել ևս՝ թշնամանք։ Առանց այն էլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության արդյունքում Հայաստանն ու հայությունն անընդհատ բախվում են լուրջ խնդիրների՝ Հայաստանը միայն պարտություններ է կրում, զիջումներ կատարում հակառակորդին ու տարբեր կողմերից հարվածներ ստանում։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև ստեղծված բարեկամությունը պատմական խորքեր ունի ու դիմացել է ժամանակի փորձությանը նույնիսկ առավել բարդ ժամանակահատվածներում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: