Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ժողովրդավարությունը շեշտակի ու նույնիսկ աննախադեպ մակարդակի առաջընթաց է արձանագրել, և Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդավարական երկրների շարքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի բրենդը և ռազմավարական նշանակություն է ձեռք բերել, թե՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և այլն։ Բայց այլ է ցանկալին որպես իրականություն ներկայացնելը, մեկ այլ հարց՝ իրական գործընթացները։

Պատահական չէ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թվականին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Ժողովրդավարական կառավարումը ենթադրում է իշխանության թևերի միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայություն, բայց Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում տեղի է ունեցել իշխանության գերկենտրոնացում։ Վարչապետին նոր իշխանական լծակներով օժտելու հետ մեկտեղ, ի մասնավորի, ճնշումների թիրախում է հայտնվել դատական իշխանությունը։

Հիշում ենք, թե ինչպես էր վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրահանգներ տալիս դատարանները շրջափակելու մասին, իսկ դատավորները թիրախավորվում էին և հետապնդումների ենթարկվում։ Իսկ 2022 թվականից իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են ԲԴԽ-ի անկախությունը կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում։

Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։ Մյուս կողմից էլ՝ ընտրական գործընթացներում է Հայաստանը ժողովրդավարության հետընթաց ապահովել։ Նշվում է, որ հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի համատարած չարաշահման դեպքեր՝ հօգուտ իշխող կուսակցության։ Եվ ընդհանրապես, ՏԻՄ ընտրություններում իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը հատկապես հստակ դրսևորում է ստանում այն դեպքերում, երբ ընդդիմության թեկնածուները և հատկապես նրանք, ովքեր համայնքապետեր կամ քաղաքապետեր են ընտրվում ընտրողների տված քվեի արդյունքում, հետապնդումների են ենթարկվում և հեռացվում իրենց պաշտոններից։ Որպես օրինակ նշվում է Ալավերդու օրինակը:

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին,- նշում է Freedom House-ը և հավելում,- քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Փաշինյանի իշխանության օրակարգային թեմաներից է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Նա իր ելույթներում փորձել է պարբերաբար արձանագրել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումներում ներգրավվածության մասին բացահայտումները այլ բանի մասին են վկայում։

Զեկույցում նշվում է, թե մամուլում բազմաթիվ հետաքննություններ ու հրապարակումներ են արվում այն հարցի շուրջ, որ մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է։ Պետական գնումների գործընթացում մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել, իսկ այդ ընթացակարգով գնումները համարվում են ամենառիսկայինն ու հակամրցակցայինը։ Այս ամենի հետ միասին նշվում է, որ զգալի հետընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում: Մի խոսքով, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հօդս է ցնդեցրել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության հետ կապված գլուխգովանության ամբողջ «բազան»՝ ապացուցելով, որ այս ոլորտում ևս Հայաստանի օրվա իշխանությունները լուրջ հետընթաց են գրանցել...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: